Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղրղզստանի նախկին նախագահ Ղուրբանբեկ Բակիեւը հեռակա կարգով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Համապատասխան վճիռն այսօր կայացրել է Բիշքեկի կայազորի ռազմական դատարանը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բակիեւին մեղավոր են ճանաչել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ եւ, բացի բանտարկությունից, որոշել են բռնագրավել նրա ունեցվածքը:
Նախկին նախագահի հարազատ եղբայրը, որը ժամանակին գլխավորել էր երկրի պետական անվտանգության ծառայությունը, նույնպես մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործությունների մեջ եւ դատապարտվել ցմահ բանտարկության` գույքի առգրավմամբ:
Ղուրբանբեկ Բակիեւը նախագահի պաշտոնից զրկվել է 2010 թվականի ապրիլի 7-ի «սեխային հեղափոխության» արդյունքում. Բիշքեկի հրապարակում նրա կողմնակիցների եւ հակառակորդների բախումներին զոհ էր գնացել 97 մարդ, մոտ 500-ը վիրավորվել էին: Բակիեւը ստիպված լքել էր քաղաքը, ապա` երկիրը: Ներկայումս նա բնակվում է Բելառուսում, որի իշխանությունները հրաժարվում են նրան հանձնել Ղրղզստանին: