|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի կարծիքով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի խարդախության ապացույցն են: Այս մասին նա հայտարարել է Աֆղանստանի Սենատի նախագահ Ֆազլ Հադի Մուսլեմ Եարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Նրանք խոսում են նոր բանակցությունների մասին, այն դեպքում, երբ, վերջերս պատժամիջոցներ են սահմանել մեր երկրի գլխավոր բանագնացի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ: Սա նրանց ստախոսության եւ խարդախության ապացույցն է»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը: