|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացայայտեց ԱՄՆ-ի հակաիրանական իրական նպատակները: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է ՌԴ միջազգային հարցերի խորհրդի ծրագրերի ղեկավար Իվան Տիմոֆիեւը:
Ըստ նրա՝ Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը դիվանագիտական հարաբերություններում ոչ օրինաչափ քայլ է, որն էլ վկայում է այն մասին, որ Իրանի դեմ իր նպատակներն իրագործելու համար Վաշինգտոնը պատրաստ է դիմել ցանկացած քայլի:
«Թրամփի նպատակը Մերձավոր Արեւելքում իրավիճակի լարումն է, որպեսզի կարողանա առավելագույն արդյունքի հասնել: Այլ խոսքով՝ նրանք (ԱՄՆ-ԽՄԲ.) ցանկանում են պղտոր ջրից ձուկ որսալ»,- ասել է Տիմոֆիեւը:
Նա նշել է, որ Զարիֆի դեմ պատաժամիջոցների սահմանումն անակնկալ քայլ չէր, քանի որ տեղավորւում է ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականության տրամաբանության շրջանակում:
Միեւնույն ժամանակ Տիմոֆիեւը հստակեցրել է, որ նման քայլով Վաշինգտոնը չի կարող հարվածել Իրանի դիվանագիտական համակարգին, քանի որ Իրանի ԱԳՆ-ին, այնուամենայնիվ կհաղթահարի այն: