|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ-ի՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը: «Իմ դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ պատճառն այն է, որ ես Իրանի գլխավոր խոսնակն եմ ամբողջ աշխարհում: Արդյոք ճշմարտությունն իսկապե՞ս այդքան ցավալի է: Դա (պատժամիջոցները-ԽՄԲ.) ոչ մի ազդեցություն չի թողնի իմ կամ իմ ընտանիքի վրա, քանի որ ես Իրանից դուրս ունեցվածք եւ շահ չունեմ: Շնորհակալ եմ, որ ինձ այսպիսի հսկայական ապառնալիք եք համարում ձեր օրակարգի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Զարիֆն, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից իր դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Միակ ազդեցությունը, եւ, հավանաբար, ինձ պատժամիջոցների ցուցակում ներառելու միակ նպատակը՝ հաղորդակցման իմ հնարավորության սահմանափակումն է, եւ ես կասկածում եմ, որ դա կօգնի ինչ-որ մեկին: Իհարկե, դա կսահմանափակի Վաշինգտոնում գիտակցված որոշում կայացնելու հավանականությունը»: