|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական Neyma նավթատար նավի անձնակազմի անդամները ժամանել են Մոսկվա, որտեղից կուղևորվեն տուն: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է Իզմայլ նավահանգստում ռուսական նավի ձերբակալության մասին: Ուկրաինական կողմը պնդում էր, որ նավը մասնակցել է 2018-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին (ուկրաինական նավերը խախտել էին ՌԴ սահմանի և ձերբակալվել): Սակայն հարցաքննությունից հետո անձնակազմին բաց են թողել: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի գտել անձնակազմի կողմից Ուկրաինայի օրենքների և ծովային իրավունքի խախտում, և կալանքի հիմքեր չեն եղել:
Նավը, սակայն, շարունակում է մնալ նավահանգստում, ՈԱԾ-ն մտադիր է այն կալանելու միջնորդություն ներկայացնել: