կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-22 14:14
Հասարակություն

Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են

Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: