Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Stena Bulk ընկերությունը, որին պատկանում է Բրիտանիայում գրանցված Stena Impero նավթատար նավը, հեռախոսով կապ է հաստատել իրանական իշխանությունների կողմից ձերբակալված նավի անձնակազմի հետ. հայտնում է РИА Новости-ն` ընկերությանը հղումով:
Նշվում է, որ անձնակազմի անդամների անվտանգությունն ապհովված է, նրանք համագործակցում են իրանական անձնակազմի հետ:
«Մենք, իհարկե, գնահատում ենք այդ քայլը, դա առաջին նշանն է այն բանի, որ շուտով ավելի դրական առաջընթաց կտեսնենք իրանական իշխանությունների կողմից»,- ասել են ընկերությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին բրիտանական նավը ձերբակալվել էր իրանական ձկնորսական նավի հետ բախումից հետո: Նավի աձնակազմի անդամներից երեքը ռուսաստանցիներ են: Ներկայումս հետաքննություն է տարվում: