|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա ագրեսիայի ակտ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմի կողմից Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը։
Նման հանցավոր գործողությունները վկայում են Կիևի ռեժիմի՝ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու ակնհայտ ձգտման մասին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Կասպից ծովը պետք է զերծ մնա ցանկացած ռազմական միջադեպերից և մնա խաղաղության, բարիդրացիության ու համագործակցության գոտի։