Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հարձակման է ենթակվել։ Տեղի ունեցածի հետևանքով նավի անձնակազմի 1 անդամ սպանվել է, 15-ը առևանգվել են, ևս 3-ը ծովահենների հետ մնացել է նավում։ Սպանված անձն ադրբեջանցի է եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գվինեական ծոցում։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի կապիտաններից մեկի հետ։
Դեպքին արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, նշելով, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, առևանգված անձնակազմի անդամներին ետ վերադարձնելու համար։