կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 09:50
Հասարակություն

Պարտադրված «մուծվում» են. Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել գործարարների համար. «Իրատես»

Պարտադրված «մուծվում» են. Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել գործարարների համար. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդ­հատ պարտադրում են կլորիկ գումարներ վճա­րել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստու­թյան պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առա­ջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գու­մարներ էին տալիս, որոշակի հարկային արտո­նություն էին ստանում, իսկ այսօր նրանց պար­տադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։

«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գու­մարները կփոխանցենք բյուջե, էլ ինչո՞ւ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,– նեղսր­տել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակո­բյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ ընդամենը նպաս­տելով Աննա Հակոբյանի գովազդին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: