Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր տեղում չի սթրվում: Նա խմողների կյանքը կեղծ օղիներով, հիվանդների կյանքը` ժամկետանց դեղերով թունավորելուց հետո անցել է մանկահասակներին:
Այս անգամ խոսքը վերաբերում է մայրական կաթի փոխարինիչներին: Վերջին շրջանում մի շարք բողոքներ ենք ստանում թե' սպառողներից, թե' դեղատներից: Ըստ այդմ` գնորդները դժգոհում են մայրական կաթի փոխարինիչներից, հատկապես` HIPP-ից, որը Հայաստան է ներմուծում Սամվել Ալեքսանյանը:
Շատերին այս ամենը տարօրինակ կթվա, քանի որ այդ կերը մշտապես աչքի է ընկել բարձր որակով եւ, կարելի է ասել, թե' համաշխարհային, թե' ՀՀ շուկայում առաջատարներից է: Այնինչ վերջին շրջանում նույնիսկ երեխաների թունավորման մի շարք դեպքեր են գրանցվել այդ կերից, ինչը, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լռեցնել կլորիկ գումարի կամ սպառնալիքի միջոցով:
Նշենք, որ մանկական կերի շուկայում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ HIPP-ի` բանջարեղենով եւ մրգերով պահածոյացված կերերը վաճառվում են 1000 դրամից սկսած, իսկ մայրական կաթի փոխարինիչների 300 գրամը 2000-2500 դրամով, 800 գրամն էլ` 5000-5500 դրամով:
Ստացվում է` պետությունը կանգնած է ներքաղաքական ճգնաժամի առաջ. արտագաղթը մի կողմից է գլուխ բարձրացրել, իսկ Սամվել Ալեքսանյանը 1000-5000 դրամով թունավորում է երեխաներին: