|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ՀՀ կառավարության այսօրվա` հուլիսի 25-ի նիստում որոշում կայացվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։
Ընդհանուր առմամբ, խոսքը 106 սենյակի մասին է, որոնք տրվելու են 100 ընտանիքի է` ավելի քան 230 բնակչով։ Այնուամենայնիվ, կան բացառություններ, որոնք վերաբերում են նրան, որ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ` այդ բնակիչները պարտավոր են մեկ տարվա ընթացքում կնքել պայմանագրեր՝ սենյակները ստանալու համար։
Հարցի վերաբերյալ զեկուցեց նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա մանրամասնեց, որ իրենք փաստացի բնակիչներին պարզապես իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։