|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց բյուջեում վերաբաշխում կատարել եւ ԿԳՆ-ին խնայված միջոցների հաշվին 60 միլիոն դրամ գումար հատկացնել` ՀՀ ԵԿՄ « Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով կազմակերպությանը փոխանցելու համար` որպես նվիրատվություն:
Իր խոսքում որոշման նախագիծը ներկայացնող` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ գումարը փոխանցվում է ակումբին` «հայրենասիրական դաստիարակության, այդ թվում` ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրեր իրականացնելու համար` հաշվի առնելով կազմակերպության մեծ փորձը եւ հաջողություններն այս բնագավառում»:
Փաստորեն, պարզվում է, որ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը ունի 60 միլիոն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, որոնք ակումբը ի վիճակի չէ կատարել, և դրա արդյունքում ակումբի հետագա գործունեությունը անհնար է իրականացնել, դրա համար են բյուջեից փող հատկացնում ակումբին: