Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը ներառել է որոշում, որով նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Գիտավանի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարանային մասնաշենքերից կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված անշարժ գույքը օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող քաղաքացիներին:
Նախատեսվում է հանձնարարել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հարցն այն է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարանային թիվ 5 և 11 մասնաշենքերում բնակվող քաղաքացիները գրությամբ դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Նախագծում նշված հանրակացարանային մասնաշենքերում գտնվող բնակելի տարածքները 02.01.2016թ.-ի գույքի հանձնման-ընդունման ակտով ՀՀ ՊԳԿՎ հաշվեկշիռ են մուտքագրվել /նախագծի հավելվածում նշված է յուրաքանչյուր անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համապատասխան վկայականը/ յուրաքանչյուրը 24 160 դրամ սկզբնական արժեքով: Գույքն ընդունվել է 100% մաշվածությամբ:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: