|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Մայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և ստորաբաժանումների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը դատարկաձեռն չէր գնացել Արցախ: Նրանք արցախցի գործընկերներին նվիրեցին ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ և նույն տարբերանշաններով ավտոմեքենա. շուտով «հրեշտակները» կսկսեն պարեկել նաև Ստեփանակերտի փողոցներում:
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտից: