Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Բագրատ Սրբազանն այցելեց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն: Այնտեղ նրան դիմավորեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես նաև՝ Արցախի ԱԺ փոխնախագահը, պատգամավորներ և Արցախի իշխանության ներկայացուցիչներ։
Սրբազանն ու Սամվել Շահրամանյանը ողջագուրվեցին, որից հետո Բագրատ Սրբազանն իր մեքենայի բանալին տվեց ու ասաց. «Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ, մեր ժողովրդի ծառայության համար։ Սա հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձև ճնշել»։
Հիշեցնենք, որ այսօր Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դարպասները,առանց դատարանի որոշման նեխուժել և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։
Ոստիկանության գործողություններն ըստ փաստաբանի ապօրինի է և վիճարկելու են դատարանում։
Բագրատ Սրբազանին դիմավորելուց հետո, Արցախի նախագահն ու Սրբազանը մտան ներկայացուցչության շենք` զրուցելու: