Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ամերիկյան «Lockheed Martin» ռազմաարդյունաբերական կազմակերպությունը հայտարարել է, որ 2020 թվականի մարտից Թուրքիան դուրս կմղվի Ֆ-35 կործանիչների ծրագրից, իսկ Թուրքիայում արտադրվող պահեստամասերը կսկսեն արտադրվել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Մերլին Նյուսոնը. հաղորդում է sozcu.com.tr կայքը:
Օրեր առաջ ԱՄՆ-ը Թուրքիային դուրս էր մղել Ֆ-35-ների ծրագրից Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով: Թուրքիան համարվում է Ֆ-35-ների ծրագրի գլխավոր գործընկերներից: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան արդեն 1.5 մլրդ դոլարի ներդրում է արել այդ ծրագրում, և Թուրքիային դուրս թողնելն անօրինական է: