կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 09:17
Հասարակություն

Հայաստանը պետք է ռազմական տեխնիկա արտադրի. ՆԱՍԱ-ի փորձագետ. «Հայկական ժամանակ»

Հայաստանը պետք է ռազմական տեխնիկա արտադրի. ՆԱՍԱ-ի փորձագետ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի հայ գիտնականների եւ ինժեներների խորհրդի (AESA) ղեկավար կազմի անդամ, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ Ռիչարդ Օհանյանը ապրիլյան պատերազմի ֆոնին ՀՀ ղեկավարության ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ռազմական տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության վրա:

Պարոն Օհանյան, գիտեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում ապրիլի սկզբին: 2015 թ. երբ դուք Երեւանում էիք, հարցազրույցներից մեկում խոսել էիք Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծման մասին եւ նշել էիք, որ որ դա ռազմավարական արժեք ունի Հայաստանի համար: Որքանո՞վ է ռեալ նման ծրագրի իրականացումը:

Բարց հարց է, բայց, իմ կարծիքով, դա շատ ռեալ է: Այո, գիտահետազոտական աշխատանքները եւ ժամանակների պահանջը, նաեւ պատերազմներն ազդում են որեւէ երկրում որեւէ ոլորտի արագ զարգացման վրա: Բացի այդ, մասնագետները, որ աշխատում են համարյա նույն ոլորտների շրջանակներում, կարող են արագորեն իրենց գիտական ներուժն օգտագործել  նմանատիպ ոլորտների զարգացման համար: Ցանկացած էլեկտրոնային ինժեներ, որ աշխատում է բջջային հեռախոսների կամ պլանշետների դիզայնով եւ արտադրությամբ, կարող է աշխատել նաեւ ռադարների դիզայնով: Նրանք, որոնք աշխատում են արբանյակների դիզայնով, կարող են նաեւ աշխատել դրոնների դիզայնով: Հայաստանում այսօր կան բավարար չափով գիտնականներ եւ ինժեներներ, որոնք կարող են սկսել հենց Հայաստանում զբաղվել տիեզերական տեխնոլոգիական ոլորտով: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքների հասնել, պետք է պետական եւ անձնական բիզնեսների լուրջ ռեսուրսներ տրամադրվեն՝ սատեղծելու համար փձորձ եւ գիտելիքների կուտակում, որը կհանգեցնի Հայաստանում տիեզերական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներուժը ռազմական տեխնիկա արտադրելու հարցում:

Հայաստանն ավելի շատ պետք է զարգանա այս ուղղությամբ: Պետք է ծրագրեր մշակել եւ աշխատանքի անցնել, որպեսզի մեր արտադրանքների որակը բարձրացնենք եւ կարողանանք գլոբալ մասշտաբում մրցակցել մյուս երկրների հետ: ՀՀ-ն ուրիշ ելք չունի, բացի այն, որ լուրջ ներդրումներ անի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում: