կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-09 13:16
Առանց Կատեգորիա

2020 թվականից Երևանից Կապան հնարավոր կլինի հասնել ինքնաթիռով. «168.am»

2020 թվականից Երևանից Կապան հնարավոր կլինի հասնել ինքնաթիռով. «168.am»

Երևանից Կապան հասնելու համար պահանջվող մոտ 5 ժամը հնարավոր է՝ դառնա 40 րոպե։ Հաջորդ տարվանից կրկին սկսելու է գործել Կապանի օդանավակայանը։ Չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռը։ Օդանավակայանն ու ինքնաթիռը «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի հաշվեկշռի վրա են։ Այն հիմնադրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամը։

Օդանավակայանի վերակառուցումն իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

«Օդանավակայանը նախագծել, կառուցել և սերտիֆիկացնում ենք միջազգային օդանավակայանների պահանջներին համապատասխան՝ հույսով, որ մեկ օր էլ Կապանը միջազգային օդանավակայան կհամարվի։

Նախահաշվային արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որից մոտ երկու միլիարդն արդեն իրացված է։ Օդանավակայանը տնտեսապես շահավետ չի լինելու, վնասով է աշխատելու։ Վնասն իր վրա է վերցնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Առանձին սոցիալական խմբերի սուբսիդավորելու է ինքնաթիռի տոմսի արժեքը, որը մոտ 40.000 դրամ կլինի՝ ներառյալ հետդարձի գինը։ Սա ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, տուրիզմի զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը։