Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը գրում է. «Մի փոքրիկ դիտարկում "Զենք չունենք շարքից»: Մարտական գործողությունների ինտենսիվությունը աննախադեպ էր լոկալ պատերազմների համար: Հրետանու մասով մենք արդեն նշել ենք դա, հայ հրետանավորները հրաշքներ են գործել: Խորհրդային դասական ռազմագիտության լեզվով ասած. հայկական կողմից գործել է գնդային և դիվիզիայի հրետանային խմբեր, հիմնականում դիվիզիոններ, որոնք իրենց երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին:
Սակայն գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս օրերին համեմատականներ կատարեցի և մեր կողմից խոցված կամ վնասազերծած 14 ԱԹՍ, որից մի քանիսը մարտական, ցուցանիշը ըստ էության ևս աննախադեպ է:
Հ.Գ. դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները: