կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 13:02
Տարածաշրջան

ԱՄՆ-ն արգելել է Իրանին՝ մոտենալ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերին

ԱՄՆ-ն արգելել է Իրանին՝ մոտենալ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերին

ԱՄՆ Ռազմածովային ուժերը հայտարարել են ուժի գործադրման հավանականության մասին, որպես «օրինական պաշտպանական միջոցառում»՝  Պարսից ծոցում, Արաբական ծովում և Օմանի ծոցում գտնվող իր ռազմանավերին ավելի քան 100 մետր մոտենալու դեպքում։ Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է ԱՄՆ Գեոտարածական հետախուզության ազգային գործակալությունը. հայտնում է «Regnum»-ը։

«Ռազմանավերը, որոնք ԱՄՆ ՌԾՈՒ ռազմաներին կմոտենան մինչև 100 մետր հեռավորությամբ, կարող են որակվել որպես վտանգ և դրանց դեմ կարող են կիրառվել օրինական պաշտպանիչ միջոցառումներ», - նշվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 15-ին ԱՄՆ ՌԾՈՒ-ն հայտնել էր, որ իրանական փոքր ռազմանավերը մանյովրներ էին իրականացրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի մոտակայքում, ինչից հետո Դոնալդ Թրամփը հրամայել էր ոչնչացնել իրանական ցանկացած նավակ, որոնք խնդիրներ կառաջացնեն ամերիկյան նավերի համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել այն պատճառով, որ ամերիկյան նավերը մտել էին ռազմական զորավարժությունների տարածք։