Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ե՛վ նախորդ, և՛ ներկայիս խորհրդարաններից այնպիսի տպավորություն է, որ պատգամավորների 80 տոկոսը կոճակ սեղմող է ընդամենը, ու նրանց, բացառությամբ 10-15 հոգու, տարել են այնտեղ, որ որոշումներ դակեն. Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ տպավորություն ունի 7-րդ գումարման խորհրդարանից, ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ պատգամավորներից շատերին ճանաչում ենք միայն այն ժամանակ, երբ նրանց հետ ինչ-որ զվարճալի բան է տեղի ունենում:
«Վիճակագրության համաձայն`խորհրդարանում քննարկված ու քվեարկված նախագծերի 70-80 տոկոսի հեղինակը կառավարությունն է եղել, իսկ ԱԺ-ն հեղինակել է նախագծերի` ընդամենը 10-12 տոկոսը: «Իմ քայլը» ֆրակցիան շատ խայտաբղետ է, որովհետև այստեղ խմբավորումներ կան, ու ինչքան էլ նրանք փորձում են դա հերքել, ակնհայտ է դրանց առկայությունը: Պայմանական ասած` «նիկոլականներ», «սորոսականներ», «լևոնականներ», ՀՀԿ-ն լքածներ և այլն: Նրանցից ամեն մեկն ունի իր գաղափարախոսությունն ու մտածելակերպը: Ենթադրենք` Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցը դառնա օրակարգային, ես չգիտեմ` արդյո՞ք ամբողջ խմբակցությունը միաձայն կողմ կլինի դրան: Առնվազն մեկ պատգամավոր ասել է, որ դեմ է լինելու: Այսպիսով` հարց է առաջանում` մյուսներն իրենց ինչպե՞ս կպահեն»,- նշեց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ պնդում են, որ քաղաքական թեժ աշուն է սպասվում, Քոչարյանն արձագանքեց` Հայաստանում կան թե՛ բիզնես, թե՛ քաղաքական խմբավորումներ, որոնք կառավարվում են դրսից, ու եթե տարածաշրջանային փոփոխություններ լինեն, այդ ուժերը սկսելու են գործել, և դա կարող է թեժ «օգոստոսի» կամ «սեպտեմբերի» հանգեցնել: Մեդիափորձագետն ընդգծեց` պետք է միշտ հաշվի առնել արտաքին գործոնը, իսկ եթե աշխարհի մեծերը որոշեն` այս տարածաշրջանում ոչինչ բզբզել պետք չէ, ապա հավանական է, որ խոսենք թեժ ձմռան ու թեժ գարնան մասին: