կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 18:01
Առանց Կատեգորիա

Թյուրքացված բնակչության շրջանում անցկացնել հայավերականգնող պրոպագանդա՝ մինչև հասկանան, որ թյուրքեր չեն․ բաց նամակ՝ Արայիկ Հարությունյանին

Թյուրքացված բնակչության շրջանում անցկացնել հայավերականգնող պրոպագանդա՝ մինչև հասկանան, որ թյուրքեր չեն․ բաց նամակ՝ Արայիկ Հարությունյանին

Yerkir.am-ը ներկայացնում է Արմեն Համամջյանի բաց նամակը՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին (1․10․2020 թ․), որում մի շարք առաջարկություններ է անում՝ ակնկալելով, որ դրանք կընդունվեն և հետագայում Արցախի հարցում դիվանագիտական հաջողություններ կապահովեն։ 

 

Անաչառ տեսանկյունից տրամաբանորեն դուրս բերված կարևորագույն առաջարկությունները, որոնց իրականացումն անհրաժեշտ է ազատագրված հողերը պահպանելու համար։ Սկզբունքներ, որոնց կիրառման դեպքում միջազգային ոլորտում կճանաչվի հայերի կողմից ազատագրված հողերի օրինականությունը։

Եթե հայկական կողմը ներոգրյալ առաջարկություններս չիրականացնի (ինչը միայն հայերից է կախված), ապա դիվանագիտական ոլորտում երբեք չի հասնի հաջողության։ Սա հաստատվում է անցած 30 տարիների փորձից, որոնց ընթացքում հակառակ սկզբունքների վրա հիմնված փաստարկները ոչ ոք բանի տեղ չէր դրել, քանի որ ոչ մի պետություն չի ճանաչել ադրբեջանական փադարների լծից ազատագրված տարածքի հայկական (իսկ ավելի ճիշտ ղարաբաղահայկական) պետությանը պատկանելու օրինականությունը։

Այս տարածքի մի մասն ամենահին հայերենի առաջացման դարաշրջանից հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել ու բնակեցված է հայերով, որոնք կարողացել են ազատվել փադարների լծից 20-րդ դարի վերջին։

Փադարների իշխանությունից ազատված տարածքի մյուս մասը ամենահին հայերենի առաջացման դարաշրջանից հետո հազարամյակներ շարունակ ևս բնակեցված է եղել հայերով, սակայն մոնղոլ-թաթարական նվաճումներին հաջորդող դարերի ընթացքում քիչ թուրքալեզու բնակչությունը սկսել էր աստիճանաբար շատանալ, ինչը եղել էր եվրոպեոիդ հայերի նկատմամբ համեմատաբար ոչ մեծաթիվ, բայց ագրեսիվ մոնղոլոիդ թուրքերի բազմատեսակ դաժանություններով, բռնություններով, սպանություններով․ աղքատացմամբ, թալանով, քիչ իրավունքների արժանացմամբ իրականացվող բանի թուրքացման հետևանքով։

Ազատագրված ու ազատագրվելիք տարածքի բնակչության գերակշռող մասը բաղկացած է թուրքերի կողմից նախկինում բռնի թուրքացված հայերի հետնորդների ագրեսիաներից տուժած իրենց միջոցով հետագայում նորից բռնի թյուրքացված այս հայերի հետնորդներից։ Բռնի թուրքացումը իրականացվել էր վերջին մի քանի դարերի, հատկապես՝ տասնամյակների ընթացքում՝ բազմաթիվ ագրեսիաներ հայ բնակչության դեմ կատարելու արդյունքում։ Հասնելու համար այն վիճակին, որում փադարները և բռնի թյուրքացված հայերի հետնորդները կդադարեն ունենալ ցանկություն, իսկ ցանկության դեպքում հնարավորություն սպանելու հայերին, նրանց անելու որևէ վատություն կամ թյուրքացնելու նրանց, անհրաժեշտ է, որ ազատագրվելիք տարածքի միայն մեջտեղի մասում թույլատրվի բնակվել նախապես ամբողջովին զինաթափված թյուրքացված բնակչությանը, անցկացնել նրա մեջ հակաթյուրքացնող ու հայավերականգնող պրոպագանդա, մինչև նրանք հասկանան, որ թյուրքեր չեն և խաբված են։ Նշված՝ մեջտեղում գտնվող ենթատարածքից հյուսիս և հարավ պետք է անցնեն Լեռնային Ղարաբաղից մինչև Կասպից ծով ձգվող ճանապարհները, որոնցից շատ հեռու պետք է լինի ղարաբաղահայկական պետությանը ենթակա, վերը նշված բռնի թյուրքացված հայերի հետնորդներով բնակեցված ենթատարածքը։ Այս ենթատարածքը գտնվելու է Ղարաբաղահայկական Ադրբեջանի, ասինքն՝ այն տարածքի մեջտեղում, որը ձգվում է Արաքսի ներքևի հոսքից մինչև Կուր և Արաքսի ներքևի հոսքից մինչև Կասպից ծով, Թալուշստանից (չհասնող Կուր գետին) հյուսիս։

Որ մեր թշնամիները զրկվեն իրավական հիմք ունենալուց՝ ասելու համար, որ «հայերը «ադրբեջանցիներից» տարածքներ են գրավել ու պարտավոր են դրանք վերադարձնել, իսկ հակառակ դեպքում պետք է պատժամիջոցների ենթարկվեն», առաջին հերթին անհրաժեշտ է ներոգրյալ ձևով փոխել Արցախի Հանրապետության և Ադր․ Հանրապետության անվանումները և պահանջել, որ այլ պետությունները ևս նոր անվանումներն օգտագործեն այս հանրապետությունների մասին քննարկումներ անցկացնելիս, քանի որ միայն դրանք են արտահայտում իրական վիճակը: Նախապես պետք է հաշվի առնենք, որ աշխարհի գրեթե բոլոր պետությունները «Ադրբեջան»-ի տակ հասկանում են Ադր. ՍՍՀ-ի տարածքը, հետևաբար, «ադրբեջանցի» բառի տակ սխալ է հասկանալ միայն թյուրքական լեզվախմբի լեզվատեսակներով խոսող ժողովուրդներին և ճիշտ է  նկատի ունենալ բոլոր ազգություններին, որոնց լեզվատեսակները ձևավորվել են Ադրբեջանի համապատասխան մասերում: Դրանք են՝ համեմատաբար մեծաքանակ թալուշները, թաթական խմբի փոքրաթիվ ազգությունները, ավարները, քարթվերական խմբին պատկանող ինգիլոյները, լեզգիական խմբին պատկանող ազգությունները, ղարաբաղահայերը, թյուրքական խմբի մի քանի ժամանակակից ազգությունները, որոնցից ամենախոշորը փադարներն են: Սրանց ղեկավարները 20-րդ դարի սկզբին կարողացան հասնել նրան, որ փադարերենը սկսեց անվանվել «ադրբեջաներեն», որ Ադր. ՍՍՀ-ի պետական լեզուն դառնա փադարերենը՝ խորամանկորեն վերանվանված «ադրբեջաներեն» բառով:

Հայերենի  «Ղարաբաղի բարբառը» (մեծ լեզվաբան Աճառյանի կողմից կոչված կամ օգտագործված), այսինքն՝ ղարաբաղահայերենը ձևավորվել էր Ղարաբաղի խանության, Գանձակի խանության և դրանց կպած որոշ տարածքներում։ Սրանց ընդհանուր տարածքի չնչին պետություն չի ընդունի փադարների լծից ազատված Լեռնային Ղարաբաղի տարածքի ու հայ բնակչության և նախկինում բռնի թյուրքացված, Լեռնային Ղարաբաղին շրջապատող տարածքների ազատագրման օրինականությունը։ Անհրաժեշտ է ասել ճշմարտությունը, այն է՝ ընդհարման գլխավոր մասնակիցներն են ղարաբաղահայախոս ադրբեջանցիները և փադարախոս ադրբեջանցիները ու դադարել «ադրբեջանցի» (ազերբայջանցի) բառի տակ նկատի ունենալ միայն փադարներին կամ նաև այլ թյուրքերին։

Այդպիսով՝ Ադրբեջան բառի տակ ճիշտ է, հետևաբար՝ պետք է հասկանալ ինչ-որ ձևով սահմանված մեկ երկրի կամ երկու երկրների տարածք։ Այս հոդվածում այդպես անվանվում է նախկին Ադր․ ՍՍՀ-ի տարածքը, որի մի մեծ մասի վրա գտնվում է Ադրբեջանի՝ փադարներից չազատագրված մասի հանրապետությունը, որի պետական լեզուն փադարերենն է, և որը մի քանի տասնյակ տարի առաջ սխալ սկսել էր անվանվել ադրբեջաներեն՝ Ադր․ ՍՍՀ-ի ստեղծումից հետո։ Փադարներին բերել էր այստեղ, այսինքն՝ (Կուր գետի) ստորին մասից դեպի հյուսիս գտնվող շրջանները Իրանի Սեֆյան շահերից հետո իշխող շահը՝ լեզգիների հարձակումներից պաշտպանվելու համար։

Ա.Շ. Համամջյան

01.10.2020թ.

Հ.Գ․ Խնդրում եմ պատասխանել՝ համաձա՞յն եք կիրառել առաջարկություններս, թե՞ ոչ: