Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը: Հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, արդեն մեկնարկել են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է ձգձգել դրա աշխատանքները. հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչեւ մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի, բայց Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու: Թե ինչ կա Քոչարյանի մտքին, պարզ չէ. հավանաբար, ինքն էլ հասկանում է, որ իր գլխավորած հանձնաժողովն իրականում որեւէ աղմկահարույց բացահայտում չի անելու ու փորձում է ձգձգել զեկույցի հրապարակումը: Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Նրանց քաղաքական նպատակը Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից մաքրելն է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: