|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, կշարունակի մնալ ազատության մեջ, վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալվել էր «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով. սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով: