|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- երեկ «Ազատության» հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՍԴ-ի փոփոխությունը: «Մանիպուլյացիայի հեղինակները 4 սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան և հանրապետական խորհրդարանական մեծամասնություն», որոնք «ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են»։
Մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր․ «Նիկոլ Փաշինյանին` վարչապետ, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրել է նախկին Ազգային ժողովը, որը, ինչպես Նիկոլն է ասում, ընտրվել է ընտրակաշառքի միջոցով: Նիկոլը նաև ասում է, որ ՍԴ կազմն էլ այդ նույն ԱԺ-ն է ընտրել: Ի՞նչ է ստացվում` երբ խոսքն իրենց է վերաբերում, լեգիտիմ են, հենց ՍԴ-ին` լեգիտի՞մ չեն: Էդ դեպքում` եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: