|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի տեքստը Վենետիկի հանձնաժողովը լիարժեք չի ուսումնասիրել, սակայն կարող է իր անձնական գնահատականը հնչեցնել: Բուքիքիոյի խոսքով՝ ԸՕ-ում ներկայացված փոփոխություններից շատերը լավն են և ընտրական օրենսդրության բարելավմանն են տանում:
«Ճիշտ է, Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ ընտրական օրենսդրությունում փոփոխությունները պետք է կատարել մեկ տարի առաջ. խաղից առաջ խաղի կանոնները չպետք է փոխվեն: Սակայն Հայաստանի դեպքում սա բարելավման հարց է, և երբ ունենք լավ փոփոխություններ, չպետք է հակադրվենք դրանց: Փոփոխությունները ողջունելի են, թեև ես, իհարկե, կնախընտրեի, որ ամեն ինչ արվեր ավելի շատ ժամանակ ունենալով, ավելի շատ երկխոսությամբ: Բայց մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի քաղաքական իրավիճակն ու իրավիճակի հստակեցման անհրաժեշտությունը՝ կայուն քաղաքական իրավիճակ ունենալու համար»,-ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահը:
Ինչ վերաբերում է գալիք ԱԺ արտահերթ ընտրությւոններին, ապա, Բուքիքիոյի խոսքով, դրանք կհստակեցնեն իրավիճակը: «Եթե ներկայիս ժամանակավոր կառավարությունը հաղթի, կունենա մեծամասնություն խորհրդարանում ու կկարողանա կատարել այն բարեփոխումները, որոնց մասին խոսք է գնում»,- նշեց նա: