կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-17 21:32
Քաղաքական

Ես ինձնից գոհ չեմ. Փաշինյան

Ես ինձնից գոհ չեմ. Փաշինյան

Այսօր «Ազատություն» ռադիոկոյանի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր քաղաքական թիմի հսցեին հնչող քննադատություններին` անփորձությանը, երկիր կառավարելու անկարողությանը:Ըստ Փաշինյանի, թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ունի բավարար կարողություններ՝ երկիրը կառավարելու համար: 

«Փորձառու կադրերը չե՞ն ՀՀ-ն հասցրել այդ վիճակին: Հիմա կա երիտասարդ թիմ: 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել ԱԺ պատգամավոր, նախարար և այլն: 
Մեզնից առաջ տեսեք, թե ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել, ովքեր փորձել են իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել: Իսկ երիտասարդների թիմն արեց այն, ինչ արել է, և հիմա երկրորդ փուլում պետք է անի տնտեսական հեղափոխություն, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս անթերի ենք՝ ինձնից սկսած:Ես ինքս ինձնից գոհ չեմ: Դա նշանակում է, որ ուրիշ ոչ մեկից չեմ կարող գոհ լինել: Նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա երբեմն դեմոտիվացնում է մարդկանց, փորձում եմ հաղթահարել ու արտահայտում եմ իմ գոհունակությունը, բայց, ընդհանուր առմամբ, ես ինձնից գոհ չեմ»,- ասաց Փաշինյանը: