Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գոհ չեմ երևանցիների` ավագանու ընտրություններին մասնակցությունից, կարելի էր ավելի ակտիվ մասնակցություն ունենալ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակով ավագանու անդամ ընտրված Նաիրա Նահապետյանը:
Ըստ նրա` մի քանի հանգամանքներ են պատճառը, որ այդքան քիչ մասնակցություն գրանցվեց Երևանի ավագանու ընտրություններին: «Ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո ավագանու ընտրություններ եղան: Ժամանակահատվածը շատ մոտ էր, և երևի երևանցին հոգնել էր արդեն ընտրություններից: Սա կարող է լինել պատճառներից մեկը: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ երևանցին տեսնում է Երևանի արդեն բարեկեցիկ վիճակը, գնահատում է դա, երևի թե չեն կարևորել գնալ ընտրատարածքներ»,- ասաց Նահապետյանը:
Նրա կարծիքով` այնպես չէ, որ այն զանգվածը, որը չի մասնակցել ընտրություններին, եղել է ընդդիմադիր: «ԱԺ ընտրություններին բնական է, որ ավելի շատ մասնակցություն պետք է գրանցվեր, քանի որ այդտեղ քաղաքական հարցեր էին լուծվում, իսկ Երևանի ավագանու ընտրություններն ավելի շատ քաղաքային տնտեսությանը վերաբերող ընտրություններ են»,- ընդգծեց Նահապետյանը: