կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 22:15
Իրավական

Երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ. ՀՀ ՄԻՊ

Երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ճանաչողական այց է կատարել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ: 

Պաշտպանը նշել է, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ փոխանցելն ու նրանց ներուժն ըստ արժանվույն գնահատելը:

Կենտրոնում այցի ընթացքում ուշադրություն է դարձվել այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են բուժօգնությանը, կենտրոնի շահառուների խնամքին, մի շարք հարցերի վերաբերյալ մատյանների վարմանը և այլն:

Կենտրոնի տնօրենը բարձրացրել է նաև կենտրոնի տեղակայման տարածքի խնդիրը, որն այս պահին արդիական է:

Մարդու իրավունքների պաշտպանի այցի արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են Պաշտպանի այն դիրքորոշումները, որ երկրում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող համակարգային բնույթի խնդիրներ: Այդ խնդիրները հատկապես արդիական են հաստատությունների պարագայում և վերաբերում են բժշկական ծառայությունների հասանելիությանը, մասնագետների վերապատրաստումներին ու նրանց կարգավիճակին, սոցիալական երաշխիքներին և այլն:

Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կենտրոնի ղեկավարի հետ: Պաշտպանն իր իրավասության սահմաններում կնպաստի դրանց լուծմանը: