Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2016-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը /գրանցված/ կազմում է 202 839 մարդ, որից 8016-ը` երեխա /4 տոկոս/:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձանցից 141 108-ի հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: Բացի այդ` 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են ընդհանուր թվի 5 տոկոսը, 2-րդ խմբինը` 39, իսկ 3-րդ` 52 տոկոսը: Նա տեղեկացրեց նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը 6,7 տոկոս է:
«Հաշմանդամություն ունեցող անձանց մոտ գերակշռող հիվանդություններից առաջինը արյան շրջանառության հետ կապված հիվանդություններն են /31,6 տոկոս/, որին հաջորդում են հոգեկան հիվանդությունները, նորագոյացությունները, նյարդային համակարգի և էնդոկրին հիվանդությունները: Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում առողջական վերականգնմանը, ապա նման միտում է գրանցվել 1633-ի մոտ /ընդհանուր թվի 6,2 տոկոսի/, ի դեպ, լրիվ վերականգնում է գրանցվել 3,3 տոկոսի մոտ»,- ասաց Սողոյանը: