|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով մեր հանրությանը փորձում են համոզել, որ Արցախի վերաազատագրումը և վերահայկականացումն անհնարին է, կամ ավելի «գեղեցիկ» փաթեթավորմամբ՝ փորձում են «հաշտեցնել իրողությունների» հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Թուլամորթին բնորոշ նման արատավոր մոտեցումը «մեթոդավաբությամբ» նույնն է, թե մեկ անգամ պարտված մարզիկին փորձեն համոզել, որ այլևս պետք չէ մարզվել և ձգտել հաջորդ՝ այն էլ անխուսափելի, մրցամարտում հասնել ռևանշի և վայելել հաղթանակի բերկրանքը։
Մինչդեռ մեր տարածաշրջանը խաղաղ մարզական միջավայր չէ, այլ հաճախ հենց կենաց ու մահու պայքարի մի վայր, որտեղ թուլամորթ ազգերին հոշոտում են և ստիպում լքել պատմության ասպարեզը»։