Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա շատ բնական ցասում է, որն ամեն մեկն իր ներսում պետք է ունենա այն ամենի դեմ, ինչ կատարվում է այսօր, ինչ անում է այսօրվա իշխանությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ խոսելով այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրավաքի մասին։
Դավիթ Սահակյանցը անպայման մասնակցելու է հանրահավաքին։
«Դա ոչ մի կապ չունի կուսակցությունների և քաղաքական գործիչների հետ, դա ներքին ցասում է։ Ես հույս ունեմ, որ կլինի ինչպես 1988 թ-ին, երբ ուշադրություն չէինք դարձնում, թե ով է բեմահարթակում, այլ կար կոնկերտ պահանջ և կոնկրետ ցասում։ Դա պետք է համախմբի ազգաբնակչությանը և հասարակությանը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար պայքարում»,-ասաց մուլտիպլիկատորը։
Անկախ նրանից, որ մարդիկ պարբերաբար գնում են հանրահավաքների, բայց ոչինչ չի փոխվում, Դավիթ Սահակյանցը համոզված է, որ անընդհատ պետք է գնալ։
«Ես, օրինակ, հավատացած էի, որ 2018 թ-ին շատ ավելի արագ կարելի էր այս իշխանության հեռացումը կազմակերպել, բայց այս տարիների ընթացքում երբ հասկացանք, թե ինչ մասշտաբի ուժեր են կանգնած այսօրվա իշխանության հետևում, հասկանալի դարձավ, որ պայքարը հեշտ չի լինելու և բավական մեծ ճանապարհ պետք է անցնենք, որ կարողանանք հաղթել, իսկ հաղթել պարտավոր ենք»,-ասաց նա։
Պետք է չմոռանանք, որ շատ-շատ մեծ պլաստեր են տակը, նշեց արվեստագետը, և իսկապես ահռելի ուժի դեմ ենք այսօր դուրս գալիս։
«Այն իլյուզիան, որ պայքարը պետք է շատ արագ իրականանար, ինձ մոտ անձամբ փլվել է։ Իրականում դա շատ երկարատև պայքար է։ Բայց եթե մենք դա չանենք՝ կարող ենք հույս չունենալ, որ ինչ-որ մի բան կուղղվի և մեր հայրենիքը շանս կունենա մեջքը ուղղելու և ոտքի կանգնելու»,-ասաց Դավիթ Սահակյանցը։
Աննա Բալյան