Հայտնի ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը «Հայաստան» դաշինքի ցուցակում 44-րդն է։
Անվանի մուլտիպլիկատոր Ռուբեն Սահակյանցի որդին՝ Դավիթը, բազմիցս հանդես է եկել ներկա իշխանությունների քննադատությամբ՝ մասնավորապես թիրախավորելով ԿԳՄՍ նախարարությանը։
Նախարարությունը վերջին տարիներին դադարեցրել էր մի շարք կարևոր նախագծերի ֆինանսավորումը, հատկապես` հասարակության համար սիրելի դարձած «Kill Dim» նախագիծը։ Այդ և այլ կարևոր հայանպաստ ծրագրեր ֆինանսավորելու փոխարեն իշխանությունները ֆինանսավորում էին սեռափոխ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը, ինչպես նաև այլ այլասերված նախագծեր։