կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 12:25
Հասարակություն

Սա անարդար է 1915 թ. զոհերի հանդեպ. դեսպան Լաքոթը քննադատել է France-Presse-ի՝ ցեղասպանություն բառը չակերտներում գրելը

Սա անարդար է 1915 թ. զոհերի հանդեպ. դեսպան Լաքոթը քննադատել է France-Presse-ի՝ ցեղասպանություն բառը չակերտներում գրելը

Ֆրանսիայի ամենահեղինակավոր France-Presse (AFP) լրատվական գործակալությունը փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ հրապարակել էր հոդված: Հոդվածում նշվում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հարյուր հազարավոր հայերի, որոնք արտաքսվել էին անապատներ, մի մասը կարողացել էր ողջ մնալ և ապաստան ստանալ սիրիական հողերում: Հոդվածն անդրադառնում էր նաև Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ներկա պատճառներին:

Թվիթերյան էջում հրապարակած գրառման մեջ, AFP-ն ցեղասպանությունը բառը գրել էր չակերտների մեջ, ինչը սոցցանցերում դժգոհությունների առիթ էր դարձել:

ՀՀ-ում արտակարգ և լիազոր Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը նույնպես անդրադարձել է ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի սխալին: Դեսպանը նշում է, որ գործակալության նման պահվածքը ոչ մի կերպ արդարություն չի բերում զոհերի հիշատակին. հայտնում է Yerkir.am-ը:

Բազմաթիվ բողոքներ էին ուղարկվել լրատվամիջոցին՝ չակերտները հանելու պահանջով, որին ի պատասխան AFP-ն խոստացել էր հանել այն: Թեև բուն հոդվածում ցեղասպանություն բառն այլևս չակերտների մեջ չէ, այնուամենայնիվ թվիթերյան գրառման մեջ չակերտները մնացել և չեն խմբագրվել: