Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ջիբրալթարի իշխանությունների կողմից իրանական նավթով նավի ձերբակալությունը վտանգավոր նախադեպ է համարում. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանը ԵՄ անդամ չէ և չի ենթարկվում եվրոպական որևէ նավթային էմբարգոյի: Երբ ես վերջին անգամ ստուգել եմ, ԵՄ-ն դեմ էր արտատարածքայնության սկզբունքին: Բրիտանիայի կողմից նավթատար նավի անօրինական զավթումը սովորական ծովահենություն է: Այն վտանգավոր նախադեպ է ստեղծում և պետք է դադարեցվի»,- գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա:
Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը: