|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժամանակ»-ը գրում է․ «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ ասուլիսի ժամանակ հպարտորեն ներկայացնում էր իր կառույցի գրանցած հաջողությունները, հարկերի հավաքագրումը: Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ կայքում մի փոքր դիտարկումից հետո պարզեցինք, որ ՊԵԿ ղեկավարության 3 տասնյակ գնդապետներից միայն 3-ն են ծառայել բանակում:
ՊԵԿ Նախագահ Դավիթ Անանյանի, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի, Տիգրան Զաքարյանի և էլի ոմանց կենսագրությունից իմացանք, որ վերջինները չեն ծառայել բանակում: Ընդ որում՝ չծառայածներից ոմանք ունեն արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումներ, որի համար հավելավճար են ստանում՝ չհաշված ահռելի պարգևավճարները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հ.Գ. ՊԵԿ լրատվական ծառայությունն ավելի ուշ պարզաբանում տարածեց: «Հարկային և մաքսային ծառայության մասին օրենքների համաձայն ՊԵԿ աշխատակիցներին շնորհվում են մաքսային կամ հարկային ծառայության կոչումներ և դասային աստիճաններ: ՊԵԿ ծառայողները չեն կարող ստանալ արդարադատության գեներալ-լեյտենանտի կամ արդարատության գեներալ -մայորի կոչումներ: Ուշագրավ մի հրապարակման հանդիպեցի այսօր: Հորդորում եմ մեր գործընկերներին ՊԵԿ կայքն ուսումնասիրելիս` լինել պարզապես ուշադիր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը: