կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 11:04
Տարածաշրջան

Թուրքիայում չծառայած տղամարդը զրկվել է քաղաքացիությունից

Թուրքիայում չծառայած տղամարդը զրկվել է քաղաքացիությունից

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի բնակիչ Ահմեդ Օները չծառայելու պատճառով զրկվել է քաղաքացիությունից:

Ըստ Demokrathaber-ի՝ տղամարդուն քաղաքացիությունից զրկվելու համար հիմք է հանդիսացել դեռևս 1994 թվականին ուժի մեջ գտնվող օրենքը, համաձայն որի` չծառայած քաղաքացիները զրկվում են այդ իրավունքից:

Տարիներ շարունակ իր խնդրի մասին տարբեր հաստատություններում բարձրացրած տղամարդը ոչ մի կերպ չի կարողացել հարցին լուծում տալ: Նա պատմել է, որ նույն պատճառով արդեն քանի տարի չի կարողանում գործարքներ կատարել, անգամ՝ աշխատանքի տեղավորվել: 52-ամյա Օնդերը նաև պատմել է, որ քաղաքացիությունից զրկվել է բանտում եղած ժամանակ և այդ մասին իմացել է ազատ արձակվելուց հետո՝ 2012 թվականին, երբ ամուսնալուծվելու համար դիմել է դատարան:  

Իրավապահների մի մասն այն կարծիքին է, որ Օնդերը կարող է դիմել դատարան՝ պահանջելով վճռի չեղարկում, իսկ մյուս մասի կարծիքով` դա անհնար է, քանի որ դեռևս տարիներ առաջ կայացված որոշումը չի կարող չեղարկվել:

Նշենք, որ Թուրքիայում ավանդույթ է ձևավորվել՝ չծառայած տղային աղջիկ չեն տալիս: