կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 15:24
Հասարակություն

Բանակում չծառայած նախարարի հիվանդությունն առաջացել է թենիս խաղալու հետևանքով

Բանակում չծառայած նախարարի հիվանդությունն առաջացել է թենիս խաղալու հետևանքով

«Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով,  հայտնի տարբերակներից մեկն է: Միանշանակ չեմ կարող ասել, որովհետև գիտությունը դեռ չի պարզել սկոլիոզ հիվանդությունն ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ և նմանատիվ սպորտային ձևերով զբաղվելուց է առաջանում։ Բայց ես հիմա էլ եմ սքվոշ խաղում»,- սա եղավ արդարադատնության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի պատասխանը լրագրողների հարցին` եթե հիվանդությամբ է ազատվել բանակից, ապա ինչպե՞ս է թենիս խաղում:

Նախարարը, փաստորեն, չպատասխանեց բուն հարցին` եթե 30 աստիճան ողնաշարի սկոլիոզ ունի, ինչպե՞ս է թենիս խաղում:

Լրագրողների մյուս հարցին` արդյո՞ք նախարար է նշանակվել Սորոսի հիմնադրամի Հայաստանի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ, բացասական պատասխան տվեց` ընդգծելով. «Երբ ասում են` Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչն է։ Ձեր նշած անձին երբեք չեմ հանդիպել, չեմ ճանաչել, ծանոթ չեմ, կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որոնց նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»։