Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, փոխամցում է «Արցախպրես»–ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած հանդիպումից առաջ եւ հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են ունենում: «Մենք մշտապես կարեւորել ենք Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, եւ այն մեր օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի ակտիվ են այդ հարցն առաջ տանում, եւ համոզված եմ, որ այն կունենա իր դրական արդյունքները»,-ավելացրել է Մ. Մայիլյանը:
Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության վերակամնգնումը մեր առաջնահերթություններից է. չէ-որ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ դեռեւս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Եթե որոշ մարդիկկանց համար դա տարածք է, մեզ համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության մեջ»: