|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 25-ին Արցախի Հանարպետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին:
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Վստահ եմ, որ ամենայն պատասխանատվությամբ քաղաքական փորձառու գործչի Ձեր ողջ եռանդն ու ավյունը կշարունակեք ի սպաս դնել համայն հայության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
Համոզված եմ, որ այսուհետ եւս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը ՀՅԴ կուսակցության, Հայ Դատի կառույցների եւ ԱՀ արտաքին գործերի նախարարության միջեւ` ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ արտաքին քաղաքական օրակարգի այլ խնդիրների լուծմանը:
Մեկ անգամ եւս շնորհավորելով Ձեզ, ՀՅԴ կուսակցությանը եւ նորընտիր Բյուրոյին` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` ի շահ Հայաստան-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման, մեր ժողովրդի նվիրական իղձերի իրականացման»: