|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ կարևորել ենք, որ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո լարվածություն չկա, բայց նաև խոսել ենք այն մասին, որ պետք է կյանքի կոչենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:
Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Կարծում ենք, որ պետք է գործի միջազգային վերահսկման մեխանիզմ, որն արդեն դե յուրե ձևակերպված կլինի, և դրա կյանքի կոչելը ուղղված կլինի տարածաշրջանային անվտանգության պահպանմանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ Արցախը բանակցային սեղան պետք է վերադառնա, բանակցային ընթացակարգը կխարխլի և վտանգներ է պարունակում իր մեջ, Մասիս Մայիլյանն արձագանքեց.
«Չեմ կարծում, որ նման զարգացում կլինի, որովհետև Հայաստանի նոր իշխանությունները, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Իրենք ասում են, որ շարունակելու են մասնակցել հանդիպումներին, և դա խոսում է այն մասին, որ Հայաստանը ոչ թե Արցախի մասնակցությունը որպես նախապայման է դնում, այլ ասում է, որ իրենք խոսելու են Հայաստանի անունից»:
Մասիս Մայիլյանի խոսքով՝ դա ճիշտ և կառուցողական մոտեցում է, իսկ վերը նշված կարծիքը քաղաքական շահարկումների դաշտից է: