կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-11 18:30
Տնտեսական

Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախպարարությունը պարզաբանում է ներկայացրել անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության  թյուրըմբռնումը՝  հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները չեն կիրառվելու ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող և Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների (այդ թվում՝ մեքենաների)նկատմամբ։