|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հանրապետության մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ:
Ինչպես հայտնում են Համաշխարհային խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներին, մրցումների անցկացման ընթացակարգերին, բացման և փակման արարողություններին առնչվող հարցեր:
Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզերից մասնակիցների հայտերը պատասխանատուների խնդրանքով կամփոփվեն հուլիսի 10- ին, որպեսզի հնարավոր լինի պատշաճ լուծել մնացած կազմակերպչական խնդիրները:
Կոմիտեի նախագահը նշել է, որ բոլոր մարզերից մասնակիցների մեքենաները մինչև Ստեփանակերտ կուղեկցեն ճանապարհային ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաները: Քննարկել են նաև կազմակերպչական այլ հարցեր: Օգոստոսի 13- ը խաղերի ազատ օրն է լինելու և այդ օրը մասնակիցները նախ կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր: