Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն այսօր՝ հուլիսի 30-ին, մեկնում են Տոկիո՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Նրանց Ճապոնիայի մայրաքաղաք է ուղեկցում մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
Նշենք, որ օգոստոսի 1-ից մեկնարկելու են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Այդ օրը 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը, գոտեմարտի մեկնարկը` 06:00-ին:
Օգոստոսի 2-ին մեդալային պայքարը կսկսեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), գոտեմարտերի մեկնարկը նախանշված է 06:30-ին:
Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գևորգյանը Տոկիո են մեկնել երեկ՝ հուլիսի 29-ին: Իսկ Կարեն Ասլանյանը Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին: