կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 18:42
Քաղաքական

էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո

էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում  էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո, ԿԸՀ հանձնաժողովի նիստում. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց  ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նրա խոսքով` դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 8:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին`Երևանի ժամանակով 20:00-ին: «Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի 729 ՀՀ քաղաքացի»,- հայտնեց նա:

Լաուրա Գալստյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից)` արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի համապատասխան հղման միջոցով: