|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է ամերիկյան The Washington Post պարբերականին: Երեկ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 5 հիմնադիրներից մեկը` Ջամիլ Բայըքը, հոդված էր հրապարակել պարբերականում, ինչը զայրույթ է առաջացրել Թուրքիայում. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Հիմա քրդական և թուրքական պետությունների միջև խաղաղություն հաստատելու պահն է, եկեք չվատնենք այն» վերնագրով հոդվածում Բայըքը անդրադառնում է Թուրքիայում քրդերի խնդրին ու պայքարին և նշում, որ 1923 թվականից` Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր, քրդերը ենթարկվել են ճնշումների և խտրականության:
Ի պատասխան` Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես մի շարք երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում ահաբեկչական խմբավորումների ցուցակում գտնվող, տասնյակհազարավոր անմեղ մարդկանց կյանքը վայրենաբար խլած ՔԱԿ-ի առաջնորդներից մեկը, այսօր օգտագործելով The Washington Post-ը, հրապարակային ահաբեկչության քարոզ է անում: Այս հրապարակումով ծանրագույն կերպով խախտվում է միջազգային հանրության` ահաբեկչության դեմ պայքարում ամենահիմնական պարտավորությունը համարվող` «ահաբեկչության խթանման կանխարգելման» սկզբունքը: Անհրաժեշտ է, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարում ոչ մի խտրականություն չդրվի ահաբեկչական կազմակերպությունների միջև: Սա երկերեսանիության նոր և ռիսկային օրինակ է»: