|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկյան Washington Post թերթը Թուրքիայում ձերբակալված լրագրողներին ազատ արձակելու կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հիշեցնելով խոսքի ազատության մասին՝ կայքը գրել է.«Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլն ընդամենը իրականացրել են իրենց լրագրական պարտականությունները: Դա հանցանք չէ»:
Նշելով փաստը, որ Թուրքիայում ամեն կերպ փորձում են լռեցնել լրագրողներին, իսկ այդ ուղղությամբ արված բոլոր քայլերը սխալ են, կայքը լրագրողներին ցմահ ազատազրկելու պահանջը «շոկային» է որակել:
«Նման որոշումները կարող են ընդունելի լինել բռնություն պարունակող հանցանքների դեպքում, սակայն ոչ այս դեպքում… Թուրքիայի նախագահը, ըստ երևույթին, վճռական է լրագրությունը որպես սարսափելի հանցանք ներկայացնելու հարցում: Նման երևույթները ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային ավելի են հեռացնում ժողովրդավարությունից՝ գցելով նրան ավտորիտարիզմի և տգիտության փոսը»,-գրել է Washington Post-ը:
Եզրափակելով հոդվածը՝ կայքն առանձնահատուկ դիմել է Էրդողանին. «Պարո\'ն Էրդողան, Թուրքիայում բանտարկված մեծ թվով լրագրողները, այդ թվում` Cumhuriyet-ի երկու լրագրողները, պետք է ազատ արձակվեն: Այս անձինք ընդամենը լրագրությամբ են զբաղվում և խոսքի ազատության իրավունքն օգտագործում: Սրանք հանցանք չեն»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու, ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի նյութեր հրապարակելու մեջ: Վերջերս նրանց ցմահ ազատազրկելու պահանջ էր ներկայացվել դատարանում: