Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այսօր Աբխազիայի խորհրդարանը պետք է վավերացներ Ռուսաստանի հետ ներդրումային գործունեության մասին համաձայնագիրը, որը սահմանում է ռուսական բիզնեսի ներդրումների ներգրավման և պաշտպանության կարգը, սակայն խորհրդարանականները չեղարկել են հարցի այսօր նախատեսված քննարկումը, ինչը ընդդիմության բացասական արձագանքն է առաջացրել։ Որոշվել է այս հարցի քննարկումը հետաձգել հաջորդ շաբաթ, սակայն ցուցարարներն անմիջապես հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել։ Նրանք պահանջում են խորհրդարանի կրկնակի գումարում ՝ ՌԴ-ի հետ ներդրումների մասին համաձայնագրի վավերացման հարցը հանելու համար։
Խորհրդարանի շենքի մոտ իր վերջո բախում է տեղի ունեցել ուժայինների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, շենքի մոտ կրակոցների նման ձայներ են լսվել։ Ցուցարարները ձվեր ու պլաստիկ շշեր են նետել անվտանգության ուժերի վրա, իսկ հետո բեռնատար մեքենայով ջարդել են դարպասները և ցուցարարների մի մասին հաջողվել է ներխուժել խորհրդարանի տարածք․ կան տուժածներ։ Նշվում է նաև, որ ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը։
Ըստ պայմանագրի՝ ռուս ներդրողները պետք է Աբխազիային տրամադրեն առնվազն 2 մլրդ ռուբլի։ Միաժամանակ, հանրապետությունը կարող է հրաժարվել ցանկացած ներդրողից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը ռուսական ընկերություններին թույլ է տալիս ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, խոսելով ներդրումային համաձայնագրի մասին, պարզաբանել է, որ հանրապետությունը փող ներգրավելու այլ տեղ չունի. Աբխազիայի տնտեսական խնդիրները կարող են լուծվել միայն ռուս ներդրողների օգնությամբ։
Տեսանյութերը կարող եք դիտել Yerkir.am-ի տելեգրամյան ալիքում։