Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները փորձել են մուտք գործել կառավարության շենք: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Մի քանի տասնյակ ցուցարարներ, դրանց թվում նաև պաշտոնաթող զինվորականներ, փորձել են մտնել կառավարության շենք ` կառավարության անդամների հետ բանակցելու նպատակով:
Ավելի վաղ Բեյրութի Ռիադ էս-Սոլխ հրապարակում կառավարության շենքի առջև սկսվել էր ուսուցիչների, պաշտոնաթող զինվորականների ու պետական ապարատի աշխատողների նստացույց: Բողոքի ալիքը Լիբանանում սկսվել է այն բանից հետո, երբ կառավարությունը նախաձեռնեց մի քաղաքականություն, որը ենթադրում է աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատում: